Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին համաձայնագիրը դեռ չի իրագործվել: Այս մասին Եկատերինբուրգում կայացած Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովի ավարտին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերվում է С-300 համալիրներին, ապա իսկապես դրանք աշխարհում հակահրթիռային պաշտպանության լավագույն համալիրներն են: Դա, իհարկե, լուրջ զենք է: Մենք չենք ցանկանում խախտել հավասարակշռությունը տարածաշրջանում: Պայմանագիրը մի քանի տարի առաջ էր ստորագրվել: Այն դեռ չի իրագործվել», - ասել է Ռուսաստանի նախագահը, որի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ լրատվամիջոցներում պարբերաբար լուրեր են հայտնվում, որ մատակարարումներն արդեն սկսվել են:

























