Թուրքիայում հակակառավարական բողոքներին սկսել են միանալ նաեւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Այսպես, Անթալիայի քաղաքապետ Մուսթաֆա Աքայդինը, որն իշխող արդարության եւ զարգացման կուսակցության անդամ չէ, կարգադրել է ցուցարարներին ցրելու համար ոստիկաններին ջուր չտրամադրել:
Էրդողանի քաղաքականությանը չսատարող քաղաքապետը համապատասխան ծառայություններին արգելել է լիցքավորել ոստիկանների ջրցան սարքերը: Ցուցարարներին ցրելուն մասնակցած ոստիկանները դիմել են հրշեջների օգնության: Սակայն վերջիններս աջակցել են քաղաքապետին եւ ջուր չեն հատկացրել: Ոստիկանությունը ստիպված է եղել ցույցը ցրել արցունքաբեր գազի օգնությամբ, հայտնում է utro.ru-ն:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ժողովրդական հուզումները սկսվել էին Ստամբուլի Թաքսիմ հրապարակը վերակառուցելու վերաբերյալ իշխանությունների վճռից հետո: Բնապահպանական ցույցը վերաճել է Էրդողանի քաղաքականության դեմ բողոքի: Աստիճանաբար բողոքի ցույցերը տարածվել են բոլոր փոքրասիական պետություններում:



























