ՀՀԿ կանանց խորհուրդը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մեկշաբաթյա ծրագրի շրջանակում, Հայաստանի սահմանամերձ եւ հեռավոր գյուղերի երեխաների հետ այցելել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նպատակը` երիտասարդ սերնդի մեջ սերմանել հայրենասիրություն, ծանոթացնել թանգարանին եւ Սարդարապատի հերոսամարտին նվիրված ցուցանմուշներին եւ նյութերին: Այս անգամ մասնակցել են Արարատի, Շիրակի, Կոտայքի եւ Լոռու մարզերի միջին եւ բարձր դասարանների թվով 200-ից ավելի աշակերտներ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Սարդարապատ հուշահամալիր թանգարանի տնօրեն Կ. Արիստակեսյանը ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ հյուրեր:
ՀՀԿ կանանց խորհուրդը, խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ ` Հ. Նաղդալյանի գլխավորությամբ իրենց խորին շնորհակալությունն են հայտնել Սարդարապատ թանգարանի տնօրեն` Կ. Արիստակեսյանին եւ աշխատակազմին, ինչպես նաեւ Արարատի, Շիրակի, Կոտայքի եւ Լոռու մարզային կազմակերպություններին համագործակցության համար:




























