Առաջիկա գիշերվա առաջին ժամերին եւ վաղը օրվա երկրորդ կեսին Հայաստանի հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին արեւմտյան, 2-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում հունիսի 5-ի երեկոյան հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը քիչ է: Գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, ցերեկը` +29+31 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` +3+8, ցերեկը` +18+23,

Կոտայքում` գիշերը` +3+8, ցերեկը` +18+23, 

Գեղարքունիքում` գիշերը` +3+8, ցերեկը` +18+23, 

Լոռիում` գիշերը` +5+10, ցերեկը` +21+25,

Տավուշում` գիշերը` +9+14, ցերեկը` +24+29,  

Արագածոտնի լեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +18+23,  

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +10+13, ցերեկը` +25+30,  

Արարատում` գիշերը` +11+15, ցերեկը` +27+31,

Արմավիրում` գիշերը` +11+15, ցերեկը` +27+31,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +18+23,  

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +11+15, ցերեկը` +27+31,  

Սյունիքի հովիտներում` գիշերը` +14+17, ցերեկը` +29+32,  

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +5+10, ցերեկը` +22+27,  

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +11+14, ցերեկը` +22+26: