Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մի քանի ժամանոց գաղտնի այց է կատարել Թուրքիա՝ Բաթումում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահին Ստամբուլի օդանավակայանի պետական հյուրերի սրահում դիմավորել է Ստամբուլի փոխնահանգապետ Ահմեդ Այդընը, որից հետո Սահակաշվիլին Ստամբուլում Վրաստանի հյուպատոսությունում հանդիպել է մի խումբ գործարարների հետ։ Գործարարների հետ մոտ երկու ժամ տեւած հանդիպումից հետո Սահակաշվիլին հեռացել է Թուրքիայից։

Հայտնի է դարձել, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Վրաստանի էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարած «Անադոլու գրուպ»-ը։

Սահակաշվիլու այցի հետ կապված՝ վրացական հյուպատոսության աշխատակիցները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հեռացրել են հյուպատոսության շենքի առջեւից եւ պահանջել չնկարահանել։