Վրաստանում ազատ է արձակվել Շոթա Չիչիաշվիլին, ում անվանում էին «թիվ մեկ ահաբեկիչ»:

Չիչիաշվիլին բանտում է անցկացրել 8 տարի, թեեւ դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման: Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի խոսքով, նա ազատվել է երկրի նոր ղեկավարության հայտարարած համաներման արդյունքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Մայրական կողմից չեչեն Չիչիաշվիլին ներկայումս ապրում է Թբիլիսիում, ազգականների մոտ: Նա նախկինում ծառայել է հատուկ նշանակության ուժերում, իսկ զորացրումից հետո հեռացել էր Պանկիսի կիրճ եւ առեւանգումներով էր զբաղվում: Նա առեւանգել էր Կարմիր Խաչի աշխատակիցների, բիտրանացի գործարարի եւ ձեռնարկատերերի Իսպանիայից: Որոշ պատանդներ ազատվել էին փրկագնի դիմաց:

2001թ. նա Վրաստանից փախել էր Ռուսաստան, բայց երկու տարի անց ձերբակալվել եւ հանձնվել էր Թբիլիսի: Արդարադատության նախկին նախարար Վալերի Խաբուրձանիան հայտարարել էր. «Էքստրադիցիան մեզ համար սկզբունքային է, Չիչիաշվիլին թիվ մեկ ահաբեկիչն է»: