Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թվականի հունիսի 10-ից գործարկվելու են Մ-4 Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 59.5-րդ կմ հատվածում՝ Երեւանից դեպի Սեւան ուղղությամբ (թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է) եւ 45-րդ կմ հատվածում՝ Սեւանից դեպի Երեւան ուղղությամբ (թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է) տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




























