Թունիսի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդի ճակատ» պլատֆորմը մերժել է ճաշի մասնակցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Թուրքական Evrensel կայքի փոխանցմամբ՝ Թունիսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան դեմ բողոքի ակցի են կազմակերպելու «Ժողովրդի ճակատի» համակիրները։
«Ժողովրդի ճակատի» առաջնորդ Համմա Համմամին հայտնել է, որ իրենց բողոքի ակցիայի ժամանակ հայտնելու են, որ չեն ցանկանում Էրդողանին տեսնել Թունիսի հողի վրա եւ հիշեցնելու են, որ նա բռապետ է եւ հետամնաց առաջնորդ։ «Թուրքիայում ժողովրդի դեմ շարունակվող ճնշումները ապացուցում են, որ Արեւմուտքի կողմից «ժողովրդավարական իսլամի» կրող իսլամիստներն անհաջողության են մատնվել։
Մենք հրավիրվել էինք Էրդողանի հետ ճաշի, սակայն մերժել ենք, քանի որ չենք մասնակցի բռնապետի հետ խնջույքին»,-ասել է Թունիսի «Ժողովրդի ճակատի» առաջնորդը։
Նշենք, որ Մարոկկոյում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հետ հանդիպումից խուսափել է նաեւ Մարոկկոյի թագավորը։



























