Վաշինգտոնում գործող Միջազգային անվտանգության հարցերի հրեական ինստիտուտը (JINSA) հանդես է եկել մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ մտնող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի դեմ։

Թուրքական Radikal_ի փոխանցմամբ՝ JINSA- ի տարածած հայտարության մեջ նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումը անհնարին կդարձնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ «ԱՄՆ կոնգրեսը այլ ժամանակներում եւ այլ ժողովուրդների պատմության քննարկումների վայր չէ»,-ասվում է հրեական վերլուծական կենտրոնի հաղորդագրության մեջ։