Օրեր առաջ Հյուսիսային Իրաքի PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) ճամբարներից փախած եւ թուրքական իրավապահներին հանձնված PKK-ի 6 զինյալները ազատ են արձակվել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Հատուկ իրավասությունների դատարանում քուրդ զինյալները բացատրություն են տվել եւ հայտնել, որ PKK-ի կողմից կազմակերպված որեւէ գործողության չեն մասնակցել ։ Զղջման մասին օրենքի կիրառմամբ՝ հանձնված 6 զինյալներն էլ ազատ են արձակվել։



















