Ադրբեջանական բանակում զինվորներից մեկը գնդակահարել է իր ծառայակցին: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից APA-ն հայտնել են, որ Ֆիզուլիի շրջանում գտնվող N զորամասի զինվոր Ալի Հուսեյնովը տաբելային ինքնաձիգից արձակված կրակոցով սպանել է իր ծառայակից Միրհասիմ Ռահիմովին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:
Նույն օրը Բաքվում մի զինծառայող վրաերթի է ենթարկվել: Ադրբեջանի բանակի N զորամասի պայմանագրային զինծառայող, 25-ամյա Թուրալ Բաշիրովին վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Զինծառայողը տեղում զոհվել է: Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ մահացողն այդ պահին եղել է արձակուրդում:
Բացի այդ, նախօրեին Բաքվում Թուրքիայի քաղաքացի է սպանվել: Հունիսի 5-ին, երեկոյան ժամը 20:00-ին, «Գեյչայ կասպիան» ընկերության գրասենյակում հայտնաբերվել է Թուրքիայի քաղաքացի 44-ամյա Ալիմ Մուհամեդինի դիակը: Պարզվել է, որ նա մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից:


























