Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացվող զանգվածային ցույցի ընթացքում Էրդողանի կառավարության դեմ ուղղված կոչերից բացի, սկսել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ կոչեր հնչել:
Հեղափոխական Թաքսիմի կադրերում երեւում է, թե ինչպես են երիտասարդ ցուցարարները «Ալիեւ, հերթը քոնն է» կարգախոսով պաստառ բռնել, գրում է haqqin.az-ը:
Հրատարակչությունը նաեւ նշում է, որ սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում «Ալիեւ, հերթը քոնն է» գոչող երիտասարդները մուսավաթիստներ են:




























