Մի քանի տասնյակ ազատամարտիկներ՝ դրոշներով ու ցուցապաստառներով, բողոքի ցույց են անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջեւ (ֆոտոռեպորտաժ):

Նրանք պահանջում են կառավարությունից՝ պատասխանել մինչ այդ հանձնված նամակին, որով առաջարկվում է բարձրացնել ազատամարտիկների թոշակները:

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով գլխավորում է ցույցը, բարձրախոսով հայտարարեց, որ ազատամարտիկները պետք է պետության հովանու ներքո լինեն:

Ցուցարարների մի մասը պահանջում է նաեւ այլ արտոնությունների տրամադրում, աշխատանքով ապահովում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am