Հունիսի 5-ին, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ Երեւանի Մաշտոցի վարչական շրջանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի բաժանմունքի պետ, մայոր Արտաշես Արշակյանը եւ նույն բաժանմունքի տեսուչ` Գայանե Հայրապետյանը:

ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, Ա. Արշակյանը բաժանմունքի տեսուչ Գ. Հայրապետյանի միջոցով` քաղաքացի «Ա»-ին  զինկոմիսարիատում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք, իսկ հետագայում նաեւ զինվորական գրքույկ հատկացնելու  դիմաց` վերջինիցս պահանջել եւ ստացել է 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում  է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: