Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ հունիսի 6-ին աշխատանքից ազատեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին՝ իր դիմումի համաձայն:

Հատկանշական է, որ հարցը ՀՀ կառավարության նիստի օրակարագ մտցվեց վերջին պահին՝ նախարար Յուրի Վարդանյանի առաջարկությամբ:

Նշենք, որ Վ. Էլոյանը աշխատակազմի ղեկավար էր 2009 թվականից; Մինչ այդ երկար տարիներ աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում: