Անկարայի Կարմիր մահիկի հրապարակում Ստամբուլի «Գեզի» այգու պահպանության կողմնակիցներին զարմացրել է ոստիկանության հայտարարությունը։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Անկարայի Կարմիր մահիկի հրապարակում հավաքված ցուցարաներին բարձրախոսով դիմել է ոստիկանության պետերից մեկը՝ կոչ անելով տուն գնալ եւ հաջորդ առավոտյան գալ ցույց անելու։

«Ծիծաղեցինք, զվարճացանք։ Եկեք այսօր վերջացրեք ձեր ցույցը, գնանք տուն հանգստանանք, վաղը կրկին կգանք»,-նշվել է ոստիկանության հայտարարության մեջ։

Սակայն ոստիկանության այս հայտարարությանը չեն արձագանքել ցուցարարները՝ մնալով իրենց տեղերում, ինչին հետեւել է ոստիկանության հարձակումը արցունքաբեր գազով եւ ջրցան մեքենաներով։