Գարի Կասպարովը, հայտարարելով Ռուսաստան վերադառնալ չցանկանալու մասին, վատ օրինակ է ծառայել այլ ընդդիմադիրների համար, կարծում է «Ստրատեգիա 31»-ում Կասպարովի կուսակից Էդուարդ Լիմոնովը:  Գրողը քննադատել է շախմատի նախկին չեմպիոնի որոշումը:

«Ես ցավում եմ նրա քիչ կշռադատված, ««overreacted» որոշման համար», - գրել է Լիմոնովը Facebook-ի իր էջում՝ նշելով, որ Կասպարովը  «հարվածին դիմադրել չգիտի եւ անպետք է քաղաքականության համար»: Ըստ Լիմոնովի՝ այժմ շատ ընդդիմադիրներ կմեկնեն արտասահման:  «Բացի այդ, Կասպարովը  վախկոտության եւ փախուստի օրինակ է ցույց տվել բազմաթիվ ընդդիմադիրների, որոնց համար նա կար եւ մնում էր  որպես հեղինակություն: Այժմ պետք է սպասել արտասահման փախուստի շղթայական ռեակցիայի: Պետք է սպասել նաեւ վախի համաճարակի տարածում», - հայտնել է գրողը, մեջբերում է NEWSru.com-ը:

Գարի Կասպարովը Facebook-ի իր էջում մեկնաբանել է հայրենիք չվերադառնալու իր որոշման պատճառները: Նա գրել է, որ Ռուսաստանից հեռացել է Քննչական կոմիտե զրույցի հրավիրվելու համար: 

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գարի Կասպարովը Ռուսաստան դեռ չի վերադառնալու արտասահմանից, որտեղ նա ներկայումս գտնվում է:  Այս մասին նա հայտարարել է Ժնեւի մամուլի ասուլիսում: