Դեռ պարզ չէ, թե ով է փոխհատուցելու «Զվարթնոց» օդանավակայանում տանիքի փլուզման պատճառով վնասված մեքենաների սեփականատերերին:

«Կարծում եմ, որ դա ապահովագրական խնդիր է: Ես պատրաստ չեմ այս պահին պատասխանել: Համենայնդեպս, «Ռոսգոսստրախի» ներկայացուցիչը ուսումնասիրություններ է կատարել», NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 6-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է ՄԶվարթնոց» օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքը եւ նետել ավտոմեքենաների վրա. վնասվել է մոտ 30 ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 2 հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ: Տուժածներ չկան: