Առաջիկա գիշերվա առաջին ժամերին եւ վաղը օրվա երկրորդ կեսին Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին արեւմտյան, 2-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում գիշերվա առաջին ժամերին եւ վաղը օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, ցերեկը` +24+26 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` +6+10, ցերեկը` +16+20,

Կոտայքում` գիշերը` +6+10, ցերեկը` +16+20, 

Գեղարքունիքում` գիշերը` +6+10, ցերեկը` +16+20, 

Լոռիում` գիշերը` +6+11, ցերեկը` +17+21,

Տավուշում` գիշերը` +12+16, ցերեկը` +19+24,  

Արագածոտնի լեռներում` գիշերը` +6+10, ցերեկը` +16+20,  

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +13+16, ցերեկը` +22+25,  

Արարատում` գիշերը` +14+17, ցերեկը` +23+26,

Արմավիրում` գիշերը` +14+17, ցերեկը` +23+26,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` +6+10, ցերեկը` +16+20,  

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +14+17, ցերեկը` +23+26,  

Սյունիքի հովիտներում` գիշերը` +15+19, ցերեկը` +22+27,  

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +10+15, ցերեկը` +17+22,  

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +10+15, ցերեկը` +19+23: