Այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 141 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբի ծածկը թուլացել է. առկա է ընկնելու վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա ծածկը:




























