Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալլահը հայտարարել է նոր կառավարության կազմը: Նոր կառավարությունն արդեն երդվել է:

24 հոգանոց կազմը նորացվել է մեկ երրորդով, սակայն գլխավոր պաշտոններում հիմնականում պահպանվել են նախկին նախարարները։ Ամենազգալի փոփոխությունը ֆինանսների նոր նախարարի նշանակումն է` գործարար Շուքրի Բիշարի, գրում է  lenta.ru-ն:

Մեկնաբանելով նոր կառավարության կազմը` Համդալլահն ընդգծել է, որ այն կառավարելու է միայն «անցումային շրջանի» ընթացքում, մինչեւ ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը պայմանավորվեն ազգային միասնության կառավարություն ստեղծելու մասին: 

Ռամի Համդալլահը վարչապետի պաշտոնում նշանակվել էր Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հրամանով` հունիսի 2-ին: Նախորդ կառավարությունը ցրվել էր, երբ 2007թ.-ից այդ պաշտոնը զբաղեցնող վարչապետ Սալամ Ֆայադը 2013թ. ապրիլին հրաժարական էր տվել: