Մոսկվայի հարավ-արեւմուտքում Թուրքիայի քաղաքացու դիակ են գտել: Նա կապված է եղել, ծեծված եւ խեղդամահ արված: Մարմինը գտել է Լենինի պողոտայում նրա հետ նույն բնակարանում ապրող ընկերը:

«Թուրքիայի քաղաքացու  մահը վրա է հասել հայտնաբերելուց մոտավորապես 15 ժամ առաջ: Մարմնին ծեծի հետքեր կան, ձեռքերը կապված էին: Սպանվածի պարանոցին պարան է եղել»,- հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Ոստիկանները ճշտում են սպանության հանգամանքները, գրում է ՆՏՎ-ն: