Թուրքիայում ներկայումս կատարվող դեպքերը կարող են դրական քայլ լինել հետագայում այդ երկրում ժողովրդավարության զարգացման համար: Սակայն պայմանով, որ Էրդողանը զիջումների կգնա: Այս մասին Բաքվում լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

Ըստ նրա՝ առայժմ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է ապացուցել, որ երկրի միակ հեղինակավոր առաջնորդն է: Սակայն մոռանում է, որ ժողովրդավար երկրում պետք է հաշվի առնել նաեւ ընդդիմության կարծիքը. «Էրդողանը  պետք է գիտակցի, որ Թուրքիայում ընտրողների կեսն իրեն չի ընտրել: Հանրության մեջ հարկավոր է ուշադրություն դարձնել յուրաքանչյուրի կարծիքին: Սակայն կարծում եմ, որ կատարվող դեպքերը  «թուրքական գարուն» չեն: