Հունիսի 6-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես-Բենց 190Ե» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին բախվել է «Օպել-վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բախման հետեւանքով «Մերսեդես-Բենց»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























