Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարանից ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.27-ին, մարվել՝ 14.29-ին:

Նախնական տվյալներով այրվել է հյուրասենյակը` 40քմ մակերեսով: