Հունիսի 8-10-ին, ժամը 10:00-18:00, «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի ունենալիք «Մանկության աշխարհ EXPO 2013» ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցում է նաեւ «Մարլի» ընկերությունը, որը խաղալիքներ արտադրող հայտնի MATTEL ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:
«Մարլի» ընկերության տաղավարում ներկայացված են լինելու այնպիսի հայտնի ապրանքանիշերի խաղալիքներ, ինչպիսիք են Barbie, Hot Wheels, Fisher Price, Monster High, Crayola եւ այլն: Յուրաքանչյուր տարիքի եւ սեռի երեխա ընկերության տաղավարում կգտնի իր հետաքրքրություններին եւ ճաշակին համապատասխանող խաղալիք՝ սկսած նորածնային շրջանից, մինչեւ`դեռահասություն:
Երեխաներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ:
Համաշխարհային ճանաչում ունեցող «MATTEL» ընկերությունն ամերիկյան խաղալիք արտադրող առաջատարն է, որն ամբողջ աշխարհին ներկայացնում է այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են` Barbie, Fisher Price, Hot Wheels, Monster High, Disney Cars, Thomas and Friends, Dora the Explorer, Uno, Scrabble եւ այլն:




























