Ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակներով փոխանցումները արտերկրից Հայաստան (տրանսֆերտները) 2013թ. հունվար-ապրիլին կազմել են 437 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած ապրիլի տեղեկագրում: Միայն մարտին Հայաստանը ստացել է մոտ 131 մլն դոլարի տրանսֆեր՝ մարտի 119 մլն դոլարի եւ փետրվարի 103.4 մլն դոլարի համեմատ:
Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ տրանսֆերներն ավելացել են 49 մլն դոլարով կամ 12.6 %-ով:
Հայաստանը Ռուսաստանից այս տարվա առաջին չորս ամիսներին ստացել է 356 մլն դոլար եւ փոխանցել 56 մլն դոլար: ԱՄՆ-ից ստացվել է 24 մլն դոլար, փոխանցվել՝ 10 մլն դոլար:
Բավական ակտիվ է տրանսֆերային շրջանառությունը նաեւ Ղազախստանի հետ՝ Հայաստան է փոխանցվել մոտ 7 մլն դոլար;
Մյուս երկրների հետ «տրանսֆերային շրջանառությունը» մեծ չէ:




























