Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ, այսօր՝ հունիսի 7-ին, այցելել է ԱԻՆ պետական պահուստների գործակալություն։
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ գործակալության ղեկավարները ներկայացրել են առկա խնդիրները, հետագա գործունեության առնչվող հարցերը, ինչպես նաեւ պահեստների եւ այլ ենթակառուցվածքների արդիականացման եւ վերազինման հնարավորությունները:
Ի լրումն. hամաձայն գործող պլանի` այժմ քննարկվում է Հայաստանում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պետական ռեզերվների համատեղ գործակալության ստեղծման հարցը, որը կծառայի որպես Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք:
Քննարկումների արդյունքում նշվել է, որ այն Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից կունենա կարեւոր նշանակություն:


























