«Յունիբանկի» կողմից իրականացվող «0%, 0%, 0%+»  ակցիան, որի շրջանակներում բանկը տրամադրում է վարկեր «երեք զրո» պայմաններով խոշոր առեւտրային ցանցերում ապրանքներ ձեռքբերելու համար, սկսել է մեծ պահանջարկ վայելել բնակչության կողմից: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Վարկի հանդեպ մեծ պահանջարկը պայմանավորված է առաջարկվող պայմանների բացառիկությամբ` 0% կանխավճար, 0% տարեկան տոկոսադրույք եւ 0% միջնորդավճար:

Ներկա դրությամբ «Յունիբանկը» եւ «Ինտերսերվիս Մեկ» կահույքի խանութների ցանցն իրականացնում են  «0%, 0%, 0%+»  ակցիան, որի շրջանակներում հաճախորդները կարող են վարկով կահույք ձեռքբերել առավելագույն մատչելի պայմաններով: Այսինքն, հաճախորդը վճարում է միայն կահույքի արժեքը` զերծ մնալով հավելավճարներից: Վարկի գումարը կազմում է մինչեւ 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս:

Վարկի ստացման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն, ապա նա կարող է դիմել մինչեւ  300 000 դրամ գումարով վարկի համար` ներկայացնելով միայն անձնագիրը եւ սոցիալական քարտը: Իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ: Այդ դեպքում բավարար է չունենալ բացասական վարկային պատմություն: Ակցիան գործում է մինչեւ 2014թ.-ի ապրիլի 20-ը: