Հայ ժողովրդի ականավոր զավակ, լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանի այրի Գոհար Վարդանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պարգեւատրվել է Հայաստանի ՊՆ «Գեւորգ Վարդանյան» գերատեսչական մեդալով:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 8-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում:

Հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը, հետախուզության վետերաններ: