Հայաստանի արական սեռի ցանկացած քաղաքացի պետք է ծառայի բանակում, ծառայի Հայրենիքին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում` պատասխանելով դիտարկմանը, թե խորհրդարանի պատգամավորների զգալի մասը բանակում չի ծառայել, սակայն միաժամանակ շեդալներ եւ շքանշաններ ունի:

Պաշտպանության նախարարի խոսքով, ներկայումս քննարկվում է բանակից տարկետումը չեղյալ հայտարարելու հարցը: Որպես օրինակ նա բերել է Իսրայելի փորձը, որտեղ ծառայում են բոլոր, եւ միայն ծառայությունն ավարտելուց հետո սովորում կամ աշխատում են: «Ես անձամբ համաձայն եմ դրան: Նման մոտեցումը միաժամանակ կկրճատի կոռուպցիոն ռիսկերը: Տարկետումը չեղյալ հայտարարելու կողմնակիցները մատնանշում են ուսման ընդմիջումը: Սակայն դեռ հայտնի է` որն է ավելի վաղտ ընդմիջումը առաջին կուրսում` հետագայում ուսումը շարունակելով, թե ընդմիջումն աշխատանքային գործունեությունից առաջ»,- նկատել է Օհանյանը:

Ինչ վերաբերում է մեդալներին, նախարարը նկատել է, թե դրանք տրվում են այդ թվում բանակի հետ համագործակցության եւ ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ավանդի համար: