Ռուսաստանը պատրաստ է խաղաղարարներ ուղարկել Գոլանի բարձունքներից հեռացող ավստրիացիների փոխարեն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հաշվի առնելով բարդ իրավիճակը, որ ստեղծվել է այսօր Գոլանի բարձունքներում` կարող ենք փոխարինել այդ տարածաշրջանից հեռացող ավստրիական զորակազմին Իսրայելի եւ սիրիական բանակի սահմանազատման կետում»,- ասել է նա` ռուսաստանցի սպաների հետ հանդիպմանը:
«Բնականաբար միայն այն դեպքում, երբ տարածաշրջանային տերությունները շահագրգռված են դրանում, եթե ՄԱԿ գլխավոր քարտուղարը խնդրի»,- ընդգծել է Պուտինը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հունիսի 5-ին Ավստրիայի պաշտպանության նախարարությունը հրաման է արձակել Գոլանի բարձունքներից իր խաղաղարարների դուրսբերման մասին, որը կազմում է սիրիա-իսրայելական գծում ՄԱԿ խաղաղարար զորակազմի 40 տոկոսը:

























