«Ֆրանսիացի ժողովուրդն իր ցավակցություններն է հայտնում Չինաստանի ժողովրդին»,-Տոկիոյում դիպելով ճապոնացիներին, ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Իրականում նա ցանկանում էր իր ցավակցությունները հայտնել 10 ճապոնացիների հարազատներին, որոնք զոհվել էին Ալժիրում, 2013 թվականի հունվարին՝ ահաբեկիչների կողմից:
Ֆրանսիական մամուլը նշում է, որ երկրի նախագահի սխալն ուղղել է թարգմանիչը, սակայն ի դժբախտություն Օլանդի, պարզվել է, որ ասուլիսին ներկա ճապոնացի լրագրողներից մեկը հրաշալի գիտեր ֆրանսերեն: Հենց նա էլ առաջինը հաղորդել է Ֆրանսուա Օլանդի լեզվի սայթաքման մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























