Հունիսի 8-ին Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում գտնվել են մեկ օր առաջ անհետացած Մի-8 ուղղաթիռի բեկորները:

ՌԴ-ի ԱԻՆ-ի Հեռավորարեւելյան մարզային վարչությունում հայտնել են, որ Մի-8-ի այրվող բեկորները հայտնաբերվել են Պոլինա Օսիպենկո գյուղից 37 կմ հյուսիս- արեւմուտք:

Մարդկանց ճակատագրերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Վթարի մասին ոչ մի մանրամասն եւ պաշտոնական վարկած դեռ չկա:

«Ռոսբալտը» հայտնում է, որ հունիսի 7-ին, ժ. 21:53-ին, կապ  չի հաջողվել հաստատել Մի-8 ուղղաթիռի հետ, որը կոմերցիոն թռիչք էր կատարում Տուգուր ավանից դեպի  Խաբարովսկի եկրամասի Բրիական ավան: Ըստ նախնական տվյալների` ուղղաթիռում եղել են անձնակազմի չորս անդամներ եւ երեք տոննա բեռ: