Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում ընկած Մի-8 ուղղաթիռում բոլոր գտնվողները զոհվել են, հայտնել է ՌԴ ԱԻՆ-ի Հարավարեւելյան տարածաշրջանային վարչության ղեկավարը։ Ըստ նրա՝ հինգ դիակ է հայտնաբերվել (անձնակազմի չորս անդամ եւ մեկ ուղեւոր), հաղորդում է BFM.RU-ն։

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ԱԻՆ-ի ավիացիան հայտնաբերել է Մի-8 կորած ուղղաթիռի բեկորները։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։

Հունիսի 7-ին  չէր  հաջողվել կապ  հաստատել Մի-8 ուղղաթիռի հետ, որը կոմերցիոն թռիչք էր կատարում Տուգուր ավանից դեպի  Խաբարովսկի երկրամասի Բրիական ավան: Ըստ նախնական տվյալների` ուղղաթիռում եղել էին անձնակազմի չորս անդամներ եւ երեք տոննա բեռ (պարենամթերք):