Հայաստանը մտադիր է զարգացնել ռազմարդյունաբերական համալիրը: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հունիսի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի մոտ կայացած մամուլի ասուլիսում:
Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում մշակվել եւ հաստատվել է ռազմական արդյունաբերության հայեցակարգը: Գոյություն ունի միջոցառումների ցանկ ոլորտի զարգացման համար, համապատասխան հանձնաժողովը մշակում է գործողությունների կոնկրետ քայլեր: Նրա խոսքով, գործընթացում ներգրավված են բազմաթիվ ձեռնարկություններ եւ կազմակերպություններ, աշխատանք է տարվում սպառազինությունների տարբեր տեսակների մշակումների ուղղությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զերծ մանց կոնկրետ սպառազինությունների անուններ նշելուց` հիշեցնելով, որ նման տեղեկությունը գաղտնի բնույթ է կրում:
Միեւնույն ժամանակ, Օհանյանը ընդգծել է այդ ձեռնարկությունների եւ կազմակերպությունների ինտեգրումը գործընկեր երկրների հետ համագործակցության մեջ` համատեղ արտադրանքի արտադրության եւ սպառման շուկա գտնելու համար:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























