Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Հայկ Դարբինյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշման մեջ։
Նշենք, որ Հայկ Դարբինյանը ծնվել է 1942թ., Վրաստանում: Նա նախարարի տեղակալ էր նշանակվել 2001-ին, իսկ 2002-ից` նախարարի առաջին տեղակալն էր:




























