Հայաստանում 2014թ-ից կբացվի ռազմական ակադեմիան, հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 7 –ին հայ-ադրբեջանաան սահմանին ասուլիսի ժամանակ: Ակադեմիան օպերատիվ-ռազմավարական օղակի պատրաստվածություն կիրականացնի, եւ այստեղ ստացած ռազմական կրթությունը կհամապատասխանի մագիստրոսի աստիճանի:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ մշակվել է ռազմական կրթության հայեցակարգ եւ դրա շրջանակում` ճանպարհային քարտեզ: Քարտեզն սկսվում է մինչզորակոչային դաստիարակությունից եւ պատրաստվածությունից, այնուհետեւ ընդգրկում է դպրոցներում ռազմական պատրաստվածության մակարդակի բարձրացում, կադետական դպրոցների կազմավորում: Այնուհետեւ հաջորդում է ռազմավարական մակարդակով կրթությունը, ինչը համապատասխանում է բակալավրի աստիճանին:
Նախարարը հիշեցրեց, որ վերջին տարիներին լուրջ ուշադրություն է դարձվել բանակը պորֆեսիոնալ սերժանտներով համալրելու հարցին: Զուգահեռաբար ընդլայնվում է պայմանագրային ծառայությունը: Դա հատկապես վերաբերում է սահմանամերձ շրջաններին: Առաջին հերթին մարտական հերթապահությունում ներգրվվում են տեղի բնակիչները: Դա թույլ է տալիս միանգամից երկու խնդիր լուծել` սահմանների պաշտպանության եւ զբաղվածության:




























