Այսօր` հունիսի 8-ին «Բարեւ Երեւան» խմբակցությունը մասնակցել է Երեւանի ավագանու առաջին նիստին, սակայն քվեարկությունները բոյկոտել է:
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունից ներկայացրել են հիմնավորումները.
1. ավագանու առաջին նիստին ներկայացված օրակարգի նախագիծը առանց հաստատվելու դրվեց շրջանառության մեջ,
2. ի նշան բողոքի՝ ընդդեմ Երեւանի ավագանու ընտրությունների կեղծված արդյունքների եւ հանձնաժողովների նախագահների ու նրանց տեղակալների իմիտացիոն ընտրությունների: Դրա վառ ապացույցն է այն, որ քվեարկության 59 մասնակիցները 4 քվեարկություններից 3-ում բացառապես քվեարկեցին կողմ, 1 քվեարկության ժամանակ եղավ ընդամենը 1 դեմ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի ավագանու հանձնաժողովներից երեքը տրվել են ՀՀԿ-ին, մեկը` ԲՀԿ-ին: ԲՀԿ-ն կողմ է քվեարկել ներկայացված բոլոր առաջարկներին, հոտնկայս ծափահարել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:




























