Բրյուսելի քաղաքային իշխանությունները որոշել են էֆթանազիայի ենթարկել քաղաքի աղավնիներին, որոնց այստեղ անվանում են թռչող առնետներ: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ դա արվում է նրա համար, որպեսզի պահպանեն թռչունների պոպուլյացիան:
2011 թվականին իշխանությունները կենդանիների պաշտպանության GAIA կազմակերպության ճնշման տակ հրաժարվել են աղավնիների ամլացման պրակտիկայից: Արդյունքում նրանց պոպուլյացիան, որն այդ պահին կազմում էր 1,5 հազար թռչուն, երկու տարում եռապատկվել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Քանի որ Բելգիայում աղավնիների ամլացումն արգելվել էդեռեւս 2001 թվականին, այդ գործողությունները կատարվում էին հարեւան Ֆրանսիայում: GAIA-ում պնդում են, որ ցավոտ վիրահատական միջամտություն թռչունների նկատմամբ կատարվում է առանց անեսթեզիայի կամ անեսթեզիայի շատ փոքր դոզայով:
Աղավնիների էֆթանազիայի համար Բրյուսելի իշխանությունները հատկացրել են տարեկան 45 հազար եվրո:




























