Արքայազն Հարրին փրկել է միասեռական զինվոր Ջեյմս Ուորթոնին այլատյաց զինվորականների ձեռքից: Միջադեպխը տեղի է ունեցել դեռ 2008 թ-ին Կանադայում, սակայն տուժածն այդ մասին պատմել է միայն հիմա:
Վեց զինվորներ փորձել են ծեծի ենթարկել Ուորթոնին, սակայն շարքայինին հաջողվել է փախչել եւ գտնել արքայազնին, ով եղել է տանկի հրամանատարը, գրում է «Ռոսբալտը»:
Ուորթոնը հուզված նրան պատմել է զինվորների մտադրության մասին, ինչին ի պատասխան Հարրին ասել է, որ հարցը կկարգավորի:
Արքայազնը սպառնացել է նրանց նկատմամբ կարգապահական խստագույն պատժամիջոցներ կիրառել եւ այդ մասին տեղեկացրել է ղեկավարությանը: Միջադեպն այդպես հարթվել է:




























