Հազարավոր մերկ հեծանվորդներ այսօր՝ հունիսի 9-ին, դուրս են եկել Մեխիկոյի փողոցներ: Միջոցառումը կազմակերպել է «Մերկ վեծանվավազք» համաշխարհային շարժումը, որի նպատակը հեծանիվով երթեւեկելու քարոզաշավն է՝ որպես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց:

«Ակցիան կոչված է ընդգծել, թե որքան փխրուն է մարդու մարմինը եւ հիշեցնում է վարորդներին մարդաշատ փողոցներում ավելի զգույշ լինելու անհրաժեշտության մասին»,-ասել են արշավի կազմակերպիչները, գրում է Gazeta.ru-ն:

«Մերկ հեծանվավազք» շարժումը ծնվել է 9 տարի առաջ Կանադայում եւ անցկացվում է ամեն տարի աշխարհի տարբեր քաղաքներում: