Ճապոնացին 4,5 տարում ոտքով կտրել-անցել է երկրագունդը:  32-ամյա Մասահիտո Յոսիդան ճանապարհորդությունն սկսել էր դեռ 2009թ-ին, Շանհայում:

Կենտրոնական Ասիայից մինչեւ Պորտուգալիայի Ռոկա հրվանդան հասնելու համար նրանից պահանջվել է մեկ տարի ութ ամիս: Այնտեղից թռչելով ԱՄՆ, ճապոնացին Նյու Ջերսիից հասել է կանադական Վանքուվեր, որտեղ ժամանել է 2011թ. հոկտեմբերին:  Այնուհետեւ Յոսիդան կտրել է Ավստրալիան, Սինգապուրն ու Վիետնամը, որտեղ առողջական խնդիրներ է ունեցել, սակայն դա նրան չի խանգարել, որ օրական առնվազն  30 կմ հաղթահարի,  քանի որ նրա վիետնամական վիզայի ժամկետը լրանում էր:

Ճանապարհորդը հայտարարել է, թե իր փորձով ցանկանում է կիսվել ճապոնացի երեխաների հետ: