Հունիսի 9-ին, ժամը 23.26-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում՝ թիվ 9 ավագ դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 51 ՏՍ 534 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 50-ամյա Վ. Բեգլարյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվելով ծառին՝ կողաշրջվել:

Վարորդը, ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից:

Հրշեջ–փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված, հոսանքազրկել եւ փակել գազի փականը: