Ըստ լավատեղյակների` աշնանը Սերժ Սարգսյանն իրականացնելու է կադրային-տրանսֆորմացիոն լայնամասշտաբ գործընթացներ: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում.
«Նախագահական, ապա եւ Երեւանի ավագանու ընտրություններից հետո նա բարեփոխումներով շահագրգիռ իր մտերիմների շրջանում ասել է` կտեսնեք, որ ամեն ինչ լավ է լինելու: Տեսակետ կա, որ նա ցանկանում է հնարավորինս հասկանալի դարձնել դաշտը ոչ միայն օդիոզ ֆիգուրների` Վարդանիկի, Լիցկայի, Լֆիկի ու մնացածների առումով, այլեւ քաղաքական մոտեցումների: Ի դեպ, շատերն են պնդում, որ Սերժ Սարգսյանի որոշումը, գորիսյան հայտնի դեպքերի հենց սկզբից, եղել է միակը` Սուրեն Խաչատրյանը պետք է հրաժարական տա մարզպետի պաշտոնից, չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը Լիցկային վատ մարզպետ չի համարել:
«Այլապես, ինչո՞ւ էր Վովան խուզարկության արդյունքում այդքան զենք «գտնում», էդ զենքը միշտ էլ եղել է Լիցկայենց տանը»,- ասաց մեր աղբյուրը...»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























