ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը անցած քառօրյային չքվեարկեց կառավարության ներկայացրած ծրագրին, մինչդեռ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու։
Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Գ. Մարգարյանից ու Դավիթ Քոչարյանից բացի, ԲՀԿ մյուս պատգամավորները «դեմ» քվեարկեցին։ Հաջորդ օրը ԲՀԿ-ամերձ մամուլը սկսեց քննադատել այս երկու պատգամավորներին, եւ տպավորություն ստեղծվեց, որ ԲՀԿ-ն հակապես դժգոհ է Գրիգորի Մարգարյանից։ Գ. Մարգարյանը «Ժամանակի» հետ զրույցում հերքեց, որ իր նկատմամբ դժգոհություն կա, եւ որ ինքը կարող է դուրս գալ կուսակցությունից.
Պարոն Մարգարյան, ճի՞շտ են տեղեկությունները, որ կարող է դուրս գաք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, եւ որ ԲՀԿ-ում Ձեր նկատմամբ դժգոհություն կա։
Նախ՝ ձեր ինֆորմացիան հին եւ հոգնած է։ Երկրորդը՝ ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ լրիվ հերյուրանք է։
Այսինքն, Դուք խնդիր չունե՞ք ոչ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ոչ էլ մյուս ԲՀԿ-ականների հետ եւ շարունակելո՞ւ եք մնալ ԲՀԿ կազմում։
Իհարկե չունեմ։ Բացարձակ որեւէ մեկի հետ խնդիր չունեմ եւ շարունակելու եմ մնալ ԲՀԿ կազմում, ԲՀԿ խմբակցության անդամ...»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























