Հնդկական ռազմա-ծովային ուժերի ինքնաթիռը անհայտ պատճառներով կործանվել է Հայդարաբադ քաղաքի ավիաշոուի բացման ժամանակ:

Բարձրագույն պիլոտաժի ցուցադրության ժամանակ ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա: Նախնական տվյալներով, ինչպես հաղորդում է Aljazeera.net-ը, միջադեպի ավիաաղետի արդյունքում չորս մարդ է զոհվել:

Օդաչուների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Ոչ պաշտոնական տվյալներով, նրանցից մեկը հասցրել է կատապուլտվել նախքան կործանումը: