Աղմկահարույց «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսեր Նակուլա Բեսլի Նակուլան, որը գտնվում է ամերիկյան բանտում, Fox News-ի հետ հեռախոսային հարցազրույցում հայտարարել է, որ իր մոտ դեռ երկժամանոց չօգտագործված նյութ կա:
Նակուլան հայտարարել է, որ ոչ բոլոր մահմեդականներ են հավատում ահաբեկչության մշակույթին: Հենց դրա դեմ պետք է պայքարենք, ոչ թե մահմեդականների», - ասել է ֆիլմի հեղինակը: «Իմ թշնամին ահաբեկչության մշակույթն է: Ես կյանքս նվիրաբերում են այդ մշակույթի դեմ պայքարին եւ չեմ վախենում», - հայտարարել է Նակուլան, գրում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, այս պահին Նակուլան ԱՄՆ-ի բանտում է գտնվում ոչ թե սադրիչ ֆիլմի համար, այլ նախորդ հանցանքի համար ստացած փորձնաժամկետի խախտման:




























