Չինաստանում գրաքննիչները համացանցից հեռացրել են Վիննի Թուխի եւ վագրի պատկերով նկարը, որին ամրացված են եղել եղել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նկարները:
Նկարը Դիսնեյի մուլտֆիլմերից կադր է՝ Վիննի Թուխի եւ նրա ընկերների մասին: Ցզինպինի եւ Օբամայի լուսանկարն արվել է Քալիֆորնիայի գագաթաժողովում, որտեղ նրանք հանդիպել էին ոչ պաշտոնական միջավայրում:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, երկու նկարներից պատրաստված կոլաժի հեղինակը չինացի բլոգերներն են: Չինաստանում այդ նկարը լայն տարածում է ստացել՝ շնորհիվ Sina Weibo թվիթերի տեղի անալոգի: Մուլտֆիլմի հերոսների տեսքը, դիրքն ու դեմքի արտահայտությունները նմանեցրել են ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդներին:




























