Ամերիկացի մասնագետներն օրինաչափություն են հայտնաբերել. ալկոհոլը ճարպոտ սննդի ցանկություն է  առաջացնում:

Պարզվել է նաեւ, որ բարձր կալորիականությամբ սննդի նկատմամբ ձգտումը մարդկային բնույթի հիմքում է, քանի որ մեր նախնիների մոտ մշտապես կալորիաների պակաս է եղել:

Ժամանակակից մարդն իրեն սահմանափակում է  սննդի մեջ, սակայն ալկոհոլի ազդեցության տակ կարծես վերադառնում է ելակետային վիճակին: Ամենաբարձր կալորիականությամբ սնունդը նա հանդիպում է  ճարպոտ սննդի մեջ, եւ ուղեղից ստացվող ազդանշաններն էլ հավանության են տալիս այդ ընտրությանը: